Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Ford Focus»-ը վերածվել է մետաղի ջարդոնի, բժիշկները պայքարում են 3 անչափահասների կյանքի համար

547
Կիրակի, 18 մարտի, 2018 թ., 02:20
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Ford Focus»-ը վերածվել է մետաղի ջարդոնի, բժիշկները պայքարում են 3 անչափահասների կյանքի համար

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, «Ford Focus» մակնիշի 47 TQ 444 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը եղել է Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/1 շենքի բնակիչ, 17-ամյա Արման Ավագյանը, ուղևորները նույնպես եղել են անչափահասներ:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

Աղբյուրը`   shamshyan.com