Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեկնող կազմը

340
Շաբաթ, 17 մարտի, 2018 թ., 17:05
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մեկնող կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում oլիմպավանում, որին մասնակցում է 17 բռնցքամարտիկ: Հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ ազգային հավաքականը նախապատրաստվում է մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայի Թարգուջի քաղաքում կայանալիք Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությանը: Ռումինիայում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյան, 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: