Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ռուսական հեռուստաշոուներում «Արսենալ»-ին բոցաշունչ ռազմահայրենասիրական ելույթներով արյունլվիկ կանեն»․ Մկրտիչ Իսրայելյան

371
Շաբաթ, 17 մարտի, 2018 թ., 16:00
«Ռուսական հեռուստաշոուներում «Արսենալ»-ին բոցաշունչ ռազմահայրենասիրական ելույթներով արյունլվիկ կանեն»․ Մկրտիչ Իսրայելյան

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ՝ «Արսենալ»- ԲԿՄԱ: Ոնց էլ մի բռնացրին ու էս խառը ժամանակներում միասին գցեցին անգլիական զինագործներին ու ռուսական բանակին։ Պատկերացնում եմ՝ էս անգլո-ռուսական դիվանագիտական քաշքշոցի թեժ պահին հիմա ռուսները մինչև էս զույգի հանդիպումը ինչ կարգի ռամզահայրենասիրական պաթոսախեղդ են անելու, կսկսեն հիշել իրենց բոլոր ահեղ ցարերին, կհասնեն մինչև էսօրվա գերահեղ ցարի հերոսությունները: Հեռուստաշոուներում «Արսենալ»-ին բոցաշունչ ռազմահայրենասիրական ելույթներով արյունլվիկ կանեն: Միայն մտածելու արդեն սարսափելի է