Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հայաստանի և Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիաները կհամագործակցեն

361
Շաբաթ, 17 մարտի, 2018 թ., 15:25
Հայաստանի և Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիաները կհամագործակցեն

Հայաստանի տրիատլոնի (եռամարտի) ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը և Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի (ФТР) նախագահ Պյոտոր Իվանովը Մոսկվայում համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Համաձայնագրով նախատեսվում է կազմակերպել համատեղ մարզական և առողջարարական միջոցառումներ, խորհրդատվական և մեթոդական ծրագրեր: Համաձայնագրի շրջանակներում հայ մարզիկները կմասնակցեն Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի կողմից անցկացվող ուսումնական համաժողովներին, մրցավարական և մարզչական սեմինարներին։ Երկու երկրների ֆեդերացիաները կկազմակերպեն համատեղ մրցաշարեր: