Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Այդ Դո՛ւք լռեք, երբ ես խոսում եմ. կարծում եք՝ ձեր առաջ ոտքի՞ եմ կանգնելու». Սեֆիլյանը՝ դատավորին

359
Շաբաթ, 17 մարտի, 2018 թ., 12:40
«Այդ Դո՛ւք լռեք, երբ ես խոսում եմ. կարծում եք՝ ձեր առաջ ոտքի՞ եմ կանգնելու». Սեֆիլյանը՝ դատավորին

«Մենք լսեցինք մեղադրող կողմի, այնուհետ՝ պաշտպանների, հիմա ամբաստանյալների պաշտպանական ճառերի ունկնդրման ժամանակն է»,- հայտարարեց նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ դիմելով Ժիրայր Սեֆիլյանին: Վերջինն ասաց, որ նստած կխոսի: «Դատարանը թույլ չի տալիս նստած խոսել»,- ասաց դատավորը՝ հորդորելով ենթարկվել կարգադրություններին: «Ես պատրաստ եմ, լսեք, մի խանգարեք, ես կխոսեմ նստած»,- նշեց Սեֆիլյանը: «Ձեր ճառը ներկայացրեք կանգնած... Ես խոսում եմ, Դուք հիմա լռեք»,- պատասխանեց դատավորը: «Դուք լռեք, երբ ես խոսում եմ... Կարծում եք՝ Ձեր առաջ ոտքի՞ եմ կանգնելու, կարծում եք՝ դատավո՞ր եք. Դուք ընդամենը կատարող եք»,- արձագանքեց Սեֆիլյանը:

Սեֆիլյանի ճառն ընթերցեց պաշտպան Արայիկ Պապիկյանը: