Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Որևէ բան չի բացառվում». «Երկիր ծիրանի»-ի անդամները կարող են «Ֆեմեն»-ի պես անակնկալ մերկանալ. «Հրապարակ»

342
Շաբաթ, 17 մարտի, 2018 թ., 10:25
«Որևէ բան չի բացառվում». «Երկիր ծիրանի»-ի անդամները կարող են «Ֆեմեն»-ի պես անակնկալ մերկանալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Զարուհի Փոստանջյանը, որը Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի անդամ է, դիմել է ֆինանսատնտեսական հանձնաժողովին՝ անդամակցելու համար: «Քանի որ այդ հանձնաժողովում մեր խմբակցությունից որևէ մեկը չկար, և որպեսզի կարողանանք վերահսկել, թե այնտեղ ինչ է կատարվում, խմբակցության որոշմամբ մենք ներկայացրել ենք իմ թեկնածությունը, որպեսզի որևէ մախինացիա թույլ չտանք իրենց անել։ Վերջինը 400 հոգու քարտերի բաժանումն է, էնքա՜ն բան կա այնտեղ վերահսկելու, Վերահսկիչ պալատի ռեսուրսները պետք է ունենաս, որ կարողանաս այդ ամենը վերահսկել ու դեմն առնել, բայց մենք անելու ենք»,- ասել է Փոստանջյանը:

Լուրեր կան, որ դուք մարտի 19-ի նիստին պատրաստվում եք ուկրաինական ֆեմինիստների նման անակնկալ մերկանալ։ «Նախ մենք հակված չենք մեր անակնկալները բացահայտել, և ապա՝ պարզ չէ՞, որ մեզնից որևէ բան չի բացառվում»:

Մանրամասները՝ թերթի համարում: