Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Քաղաքացիները պահանջում են ուղղել Հաց բերողի տապանաքարի ուղղագրական սխալը

1163
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 18:40
Քաղաքացիները պահանջում են ուղղել Հաց բերողի տապանաքարի ուղղագրական սխալը

Այսօր լրանում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան առաջին տարելիցը: Հարգանքի տուրք մատուցելու համար նրա շիրիմին էին այցելել մի խումբ քաղաքացիներ ու հասարակական գործիչներ: Սակայն մեծ էր եղել նրանց վրդովմունքը, երբ նկատել են, որ տապանաքարի վրա ուղղագրական սխալ է թույլ տրված, մասնավորապես գրված է՝ «Ես արեցի այն, ինչ կարող էյի (պետք է լինի էի-խմբ.), դուք արեք ավելին»: Այս սխալը քննարկման թեմա է դարձել նաև համացանցում: Օգտատերերը պահանջում են մի կերպ ուղղել սխալը:

«Արթուրը հո պատահական մարդ չէ, հերոս է: Սա ինչ անգրագիտություն է, թող մի բան անեն, ջնջեն»,- ասել է գերեզմանին այցելածներից մեկը:

Քաղաքացիները պահանջում են ուղղել Հաց բերողի տապանաքարի ուղղագրական սխալը
Քաղաքացիները պահանջում են ուղղել Հաց բերողի տապանաքարի ուղղագրական սխալը