Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Պարզվում է՝ ԿԳ նախարարը մամուլից է իմացել, որ իր ընկերը՝ ՇՊՀ ռեկտորը, շինծու մեղադրանքներով ազատել է ինձ և Հ. Խորիկյանին». Գ. Համբարյան

435
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 17:20
«Պարզվում է՝ ԿԳ նախարարը մամուլից է իմացել, որ իր ընկերը՝ ՇՊՀ ռեկտորը, շինծու մեղադրանքներով ազատել է ինձ և Հ. Խորիկյանին». Գ. Համբարյան

«Միամիտ» նախարարի անկեղծությունները

Պարզվում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շատ միամիտ մարդ է... Նա չգիտեր, որ ՀՀ ԱԺ Կրթության և գիտության հանձնաժողովը մարտի 14-ին եղել է Շիրակի պետհամալսարանում... Նաև մամուլից է իմացել, որ իր ընկերը՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը հանձնաժողովի այցից ժամեր անց շինծու մեղադրանքներով ազատել է ինձ և Հ. Խորիկյանին աշխատանքից... Սա ԿԳ նախարարի և ՇՊՀ ռեկտորի պատասխանն էր ԱԺ-ին, որի ներկայացուցիչները հանդգնել էին ՇՊՀ այցելել...
Լևոն Մկրտչյանի այս հարցազրույցից նաև պարզվեց, թե ինչու էր Սահակ Մինասյանն այդպես արագ փորձում ձերբազատվել մեզանից. մարտի 24-ին սպասվում է այսպես կոչված ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴԻ նիստը, որտեղ մեր ներկայությունն ավելորդ է... ԿԳ նախարարը և ՇՊՀ ռեկտորն այն անցկացնելու են «պոլիտբյուրոյի» նիստերի ոճով...Ինչպեաս ասում են այս դեպքում՝ դերերում լինելու են «երկու դերասանները» և դամ բռնողները...Մեր բացակայության պարագայում շատ հեշտ կլինի մեզ բանսարկել,վատաբանել, մեր հասցեին սուտ տեղեկություններ տարածել, փաստերը կեղծել և աղավաղել...
Շոուի նախապատրասատական աշխատանքներն ակտիվ փուլում են...
Աուդիտից է խոսում նախարարը, երբ ԿԳ նախարարության 2017 թ-ին հրապարակված հաշվետվության մեջ բացահայտ նշվում են Սահակ Մինասյանի թույլ տրված բազմաթիվ անօրինականությունների մասին...Կամ բարձրաձայնելու է, որ նույն գիտխորհրդի կողմից միաձայն ընդունված որոշումները մեզ մոտ անվանում էր հիմարություն, իսկ ուսանողներին էլ խորհուրդ էր տալիս գիտխորհրդի ընդունված որոշումների պահով դիմել դատարան...
Ասելու դեռ շատ բան կա...