«Մեզ չորս կողմից շրջապատող երկրները հավաքվում են և մեզ շրջանցող տարանցիկ ճանապարհների հարցերն են լուծում». Հրանուշ Խառատյան
Մեր հայրենիքը սահմանակից չորս հարևան երկիր ունի: Չորսը միասին երեկ հանդիպել են և նրանցից մեկի՝ Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն ամփոփել է իրենց չորսի ընդունած որոշումները,- «Մենք պաշտպանում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և կպայքարեք այն դժվարությունների դեմ, որոնց բախվում ենք,- ասել է նա:- Մենք պետք է ավելի ամրապնդենք մեր կապերը, հիմնականում՝ տնտեսական: Կարևոր է ընդլայնել տրանսպորտային ցանցը՝ հանուն առևտրի զարգացման, ներդրումների և մեր ժողովուրդների միջև կապերի: Այս ձևաչափը կարևոր է հետագա նախագծերի համար»: Բնականաբար չի քննարկվել, թե «բոլոր երկրների» տարածքային անբողջականությունը պաշտպանող Թուրքիան ինչ է անում հիմա Սիրիայում: Սա, համարենք, հասկանալի է: Բայց մեզ չորս կողմից շրջապատող երկրները հավաքվում են և մեզ շրջանցող տարանցիկ ճանապարհների հարցեր են լուծում, իսկ մենք նույնիսկ Հյուսիս-հարավ ճանապարհն ենք տապալում: Չխոսելով այն մասին, որ վերջին տաս տարիներին Հայաստանի իշխանության «տարածաշրջանային նվաճումը» Երևան-Գյումրի երկաթգիծն է և վարչապետական կառավարման ներդրումը: Նախագահը Երևան-Գյումրի նոր էլետրագնացքով ամփոփեց իր տաս տարիների կառավարումը, որպեսզի որպես վարչապետ մեջտեղից նայի իրեն շրջապատած բոլոր հարևանների փոխադարձ կապերի հետագա զարգացումները և ամեն տարի փորձի մեզ բացատրել Լարսի պրոբլեմները: Լարսով դժվարությամբ տարվող բանջարեղենն էլ Ռուսաստանում խոտանեն ու թափեն: Խմբակային ինքնասպանություն պիտի գործեն այսպես կառավողները՝ ինչ անուն էլ ունենան՝ նախագահական, վարչապետական, խորհրդարանական... Աղբյուրը` Հրանուշ Խառատյան (Ֆեյսբուք) |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00