Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

275
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 14:45
Մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը

Մարտի 16-ից 29-ը Վրաստանի Բաթում քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը և Վահե Բաղդասարյանը:

Եվրոպայի տղամարդկանց առաջնությանը կմասնակցի նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Ընդհանուր առմամբ Հայաստանը կունենա 34 ներկայացուցիչ։

Մրցաշարը բաց է բոլոր ֆեդերացիաների ներկայացուցիչների համար՝ անկախ կոչումից և վարկանշից։ Մրցաշարն անցկացվելու է 11 խաղափուլով՝ շվեյցարական մրցակարգով՝ մարտի 17-ից 28-ը։ Մարտի 23-ը հանգստյան օր է։ Ժամակարգը՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև կտրամադրվի ևս 30 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացումով՝ առաջին քայլից սկսած։ Մարտի 28-ին կայանալիք վերջին տուրին կհաջորդեն արյունքների ամփոփումն ու փակման արարողությունը։