Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ցրտահարության վտանգ կա». Հրաչ Բերբերյան

348
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 14:30
«Ցրտահարության վտանգ կա». Հրաչ Բերբերյան

«Տարին անհարթ ա մտնում, այսինքն՝ տատանումները ցուրտ, տաք, բերում ա նրան, որ ցրտահարության վտանգ կա: Աստված տա՝ չլինի, որովհետև հայ հողի մշակն այսօր շատ խնդիրներ ունի, վարկեր և այլն»,- «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ցրտահարության և երաշտի վտանգի խնդիրը: «Պրակտիկան ցույց է տալիս, որ հատկապես ծիրանենու անկում ենք ունենում ամեն 4-5 տարին մեկ: Կարծես՝ բնությունն ստիպում է ծառը հանգստանա: Մնացած կուլտուրաների համար որևէ խնդիր չենք տեսնում»,- շարունակել է նա:

Անդրադառնալով ոռոգման ջրի ու ջրամբարների խնդրին՝ մասնագետն ասաց, որ փետրվարին գրանցված տեղումները՝ ջրամբարները լցնելու մտավախությունը փարատեցին. «Ավելին, այս շեշտակի տաքացումը բերելու է ձնհալի: Թող բարի լինեն, լցնեն ջրամբարները»,- դիմելով պատկան մարմիններին՝ հավելել է նա: