Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Հանուն Հայաստան պետության» ճակատը բանակցում է Փաշինյանի ու Փոստանջյանի հետ

1393
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 12:25
«Հանուն Հայաստան պետության» ճակատը բանակցում է Փաշինյանի ու Փոստանջյանի հետ

«Համագործակցում ենք բոլոր այն ուժերի ներկայացուցիչների հետ, ովքեր այս 25-30 օրն ընդունում են ռեժիմի վերարատադրությունը կանխելու օրակարգը: Մեկ շաբաթվա ընթացքում ի մի կբերենք ու կհրապարակենք ծրագրերի մասին: Այս վարչախումը 20 տարվա ընթացքում քաղաքական դաշտը կազմաքանդել է, ուղղակի այն, ինչ մնացել է, փորձում ենք ի մի բերել: Միացումն ազդակ պետք է լինի, որ հանրությունը գա հրապարակ»,- «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիս-քննարկման ժամանակ ասել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի հետ հնարավոր համագործակցությանը՝ Մակեյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանակցել ենք: Տեղյակ ենք նաև, որ «Ելք»-ում ևս քննարկում է գնում: Մենք սպասում ենք նրանց քննարկումների ավարտին, որից հետո այդ համագործակցությունը, վստահ եմ, կստացվի: Ինչ վերաբերում է Փոստանջյանին, բանակցություններն ընթացքի մեջ են»,- ասել է Պետրոս Մակեյանը:

«Հանուն Հայաստան պետության» ճակատը բանակցում է Փաշինյանի ու Փոստանջյանի հետ