Այսօր լրանում է «Հաց բերողի» մահվան տարելիցը. նախատեսվում է հավաք-երթ
Այսօր լրանում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցը: «Հանուն Հայաստան Պետության» ճակատ նախաձեռնությունն ի հիշատակ լավագույն քաղաքացու, հավաք-երթ կանցկացնի Երևանում: Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու համար: 2016թ. նա՝ ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել վերջիններին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը: Արթուր Սարգսյանը կալանավորվեց, ամիսներ անց ազատ արձակվեց, այնուհետև՝ քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման ենթարկվեց ու դարձյալ կալանավորվեց: 2016թ. փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել Արթուր Սարգսյանն, ինչն, ի դեպ, ճակատագրագրական եղավ նրա համար: Շաբաթներ անց, առողջական խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանն, ի վերջո, ազատ արձակվեց, սակայն մահացավ 2017-ի մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում։ «2017թ. մարտի 16-ին, ռեժիմի անմարդկային ու հակաօրինական քաղաքականության արդյունքում զոհվեց ազգի նվիրյալներից, լավագույն քաղաքացիներից մեկը՝ մեր «Հաց բերող» Արթուրն, ով իր բացառիկ սկզբունքայնությամբ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պայքարող, նպատակասլաց, խոսքի տեր ու հայրենասեր քաղաքացին»,- ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն է տարածել նախաձեռնությունը։ Նշենք, որ երթ-հանրահավաքը տեղի կունենա այսօր՝ մարտի 16-ին, Ազատության հրապարակում՝ ժամը 18:00-ին: |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18