Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Երիտասարդն սպառնում է ցած նետվել Հաղթանակի կամրջից. նա պահանջում է Ծառուկյանին ու քաղաքապետին

590
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 10:05
Երիտասարդն սպառնում է ցած նետվել Հաղթանակի կամրջից. նա պահանջում է Ծառուկյանին ու քաղաքապետին

Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ երիտասարդը պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Տարոն Մարգարյանը։ Ոստիկանները 1 ժամից ավելի է՝ փորձում են նրան համոզել, որպեսզի վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, սակայն նա այս պահին իրենն է պնդում։