Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Երկիր ծիրանին» տարեդարձը նշեց հասարակական-քաղաքական ընդդի­մադիր գործիչների հետ. «Հրապարակ»

339
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 09:50
«Երկիր ծիրանին» տարեդարձը նշեց հասարակական-քաղաքական ընդդի­մադիր գործիչների հետ. «Հրապարակ»

«Երեկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը դարձավ 1 տարեկան: Տարեդարձը նշե­ցին «էլիտ պլազա» բիզնես կենտրոնում՝ հասարակական-քաղաքական ընդդի­մադիր գործիչների հետ: Հյուրերի թվում էին Ռուբեն Հախվերդյանը, Եղիշե Պետրոսյանը, Տիգրան Խզմալյանը, Վոլոդյա Ավետիսյանը, Գագիկ Սարուխանյանը, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Կուսակցության անվանը համահունչ «աքսեսուարներ» էին ընտրել՝ ծաղկած ծիրանենիներ, ծիրանագույն անձեռոցիկ­ներ, ժապավեններ, ծաղկամաններ, ան­գամ տոնական տորթը ծիրանի չրից էր:

Կուսակցությունն իր մշտական գործիքն էր գործի դրել՝ Ֆեյսբուքով ուղիղ եթեր էին մտել, բայց այս անգամ ոչ թե «սատանայի հեռացում» էին քարոզում կամ կոյուղաջրերից խոսում, այլ ժպտում, ծափահարում և ուրախանում էին, ինչն անսովոր էր: Մի­ջոցառմանը ներկա Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը կարծում է, որ «Երկիր ծիրանին» ամենաարմատական ընդդիմությունն է Հայաստանում. «Նախ պետք է հաշվի առնենք, որ կուսակ­ցությունը նոր է ստեղծվել և միանգամից, դրական իմաստով եմ ասում այս բառը՝ ներխուժեց Երևանի ավագանի: Սա ար­դեն, կարելի է ասել, մեծ հաջողություն է: Դժվար է պատկերացնել նոր ստեղծված կուսակցություն, որն առանց իշխանության աջակցության մտնում է ԱԺ կամ ավագա­նի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: