Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Սպիտակ տան 15 զարմանալի գաղտնիքները

3275
Ուրբաթ, 16 մարտի, 2018 թ., 01:05
Սպիտակ տան 15 զարմանալի գաղտնիքները

Վաշինգթոնում Փենսիլվանիա պողոտա 1600 հասցեում տեղակայված 55000 քառակուսի ֆուտ մակերեսով առանձնատունը չնայած որ շատ հայտնի է՝ ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ նախագահական նստավայրի բոլոր գաղտնիքների մասին:

Ճարտարապետությունից և դիզայնից մինչև գաղտնի սենյակներն և ուրվականները, որոնք ենթադրաբար գտնվում են այնտեղ. ուսումնասիրեք այդ տասնհինգ քիչ հայտնի փաստերը, որոնք Սպիտակ տունը դարձնում են այն նստավայրը, ինչպիսին նա այսօր է:

1. Սպիտակ տունը ունի իր երկվորյակը Իռլանդիայում:

Երբ 1792 թ. իռլանդացի ճարտարապետ Ջեյմս Հոբանը հաղթեց «Նախագահի տան» նախագծի համար թերթում կազմակերպված մրցույթում, ենթադրվում է, որ իր հաղթական նախագծի հիմքում նա վերցրել է Դուբլինում գտնվող Լինսթերի տունը, հայտնում է «Thrillist»- ը: Այսօր այն Իռլանդիայի խորհրդարանի նստավայրն է:

2. Սպիտակ տունը հսկայական է

Այս վեց հարկանի առանձնատանը, որը բաղկացած է 32 սենյակներից, 35 լոգարաններից, 28 բուխարիներից, 412 դռներից և 147 պատուհանններից, և որտեղ գործում են վերելակներ, կարելի է մի լավ պահմտոցի խաղալ... թեև գաղտնի ծառայությունը, հավանաբար, այդքան էլ կողմ չի լինի դրան:

3. Բազմաթիվ շատ հետաքրքիր «գաղտնի» սենյակների առկայությունը

Մինչ բոլորին հայտնի է Սպիտակ տան այնպիսի վայրերի մասին, ինչպիսիք են՝ Օվալաձև սենյակը, Մամուլի սենյակը և Հանդիսությունների սենյակը, քչերին է հայտնի, որ առանձնատունը լի է տարիների ընթացքում նախագահների կողմից ավելացրած որմնախորշային սենյակներով:

Ըստ ԱՕԼ-ի և Սպիտակ տան թանգարանի՝ կինոթատրոնից մինչև Գեղագրության գրասենյակ, Խաղասենյակ, Երաժշտական սենյակ և Արևաբուժարանից բացի, առաջին հարկում գոյություն ունի նաև Շոկոլադի խանութ, Ծաղկի խանութ և ատամնաբույժի գրասենյակ:

4. Սակայն, ոչ բոլոր նախագահներն են վայելել այնտեղ ապրած ժամանակը

Ինչքամ էլ շքեղ կարող է թվալ կյանքը Փենսիլվանիա1600 պողոտայում, ոչ բոլոր նախագահներն են կյանքն այտեղ երջանիկ համարել: Նախագահ Թրումանը այն նկարագրել է որպես «մեծ սպիտակ բանտ» և «հմայիչ կալանատուն», իսկ նախագահ Նիքսոնը, ինչպես հայտնի է, այնտեղ իր վերջին ալկոհոլով հագեցած օրերի ընթացքում խոսում էր նախագահների դիմանկարների հետ, հայտնում է The Atlantic-ը:

5. Ջորջ Վաշինգթոնը երբեք չի ապրել այնտեղ

Սպիտակ տան պատմության ասոցիացիայի համաձայն թեև ազգի առաջին նախագահը ընտրեց նախագահական առանձնատան տեղը, նա լքեց պաշտոնը 1797թ.-ին և մահացավ 1799 թ.-ին՝ շինարարության ավարտից մեկ տարի առաջ: Սպիտակ տան առաջին բնակիչներն էին Ջոն Ադամսն ու Աբիգեյլ Ադամսը, և այդ ժամանակից ի վեր այն տուն է հանդիսացել պաշտոնավարության ընթացքում բոլոր նախագահների համար:

6. Այն կառուցել են ստրուկները

Համաձայն Smithsonian-ի աշխատավարձային հաշվեցույցի մասին պատմական փաստաթղթերը ցույց են տալիս, որ Սպիտակ տան շինարարությամբ զբաղվող շատ շինարարներ ստրկության մեջ են եղել: Ճարտարապետ Ջեյմս Հոբանը իր սեփական ստրուկներին՝Բենին, Դանիելին և Փիթերին, վարձել էր որպես նախագծի ատաղձագործներ:

7. «Սպիտակ տունը» իր անունը ստացել է Թեդի Ռուզվելտի շնորհիվ

Սպիտակ տան պատմության ասոցիացիայի համաձայն մինչև 1901 թվականին 26-րդ նախագահը պաշտոնական չդարձրեց Սպիտակ տան մականունը, այն հայտնի էր մի քանի տարբեր անվանումներով, ինպիսիք են Նախագահի պալատ, Նախագահի տուն և Գործադիր առանձնատուն:

8. Արեւմտյան թևը գոյություն չի ունեցել մինչև 1902 թվականը

Երկարաժամկետ հեռուստատեսային դրամայի ներշնչանքի առարկա հանդիսացող հռչակավոր թևի կառուցման պատճառը եղել է մի հումորային իրավիճակ: Ըստ Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանի Թեդի Ռուզվելտը այն կառուցել էր տվել իր աշխատանքի հանգստության համար, քանի որ իր վեց երեխաները շատ էին շեղում իր ուշադրությունը:

9. Ֆրանկլին Դ. Ռուզվելտի համար Սպիտակ տունը վերափոխել են սայլակների համար այն մատչելի դարձնալու

Ըստ ՖԴՌ գրադարանի երբ 1933 թ.-ին Ֆրանկլին Դ. Ռուզվելտը տեղափոխվեց այնտեղ, բնակավայրը վերափոխեցին սայլակների համար մատչելի դարձնելու. Վաշինգթոնում այն կառավարության առաջին շենքերից մեկն էր, որ կատարեց այդ վերափոխումը:

10. Այն նաև տուն է հանդիսանում Էկզոտիկ կենդանիների համար

Այդ առումով Թրամփի ընտանիքը միակն է, որը, ինչպես հայտնի է, Սպիտակ տանը ոչ մի կենդանի չի պահում: Փենսիլվանիայի1600 պողոտա հասցեով բնակվել են այնպիսի էկզոտիկ կենդանիներ, ինչպիսիք են Ջոն Քինսի Ադամսի կոկորդիլոսը,որը ապրում էր լոգարանում, Թեոդոր Ռուզվելտի դստեր օձը՝ Էմիլի Սփինաչը, և Քելվին Քուլիդջի գազանանոցը, որը ներառում էր արջի ձագ,առյուծի ձագեր, լուսան, կենգուրու և թզուկ գետաձի, հայտնում է Travel + Leisure-ը:

11. Այն դրսի կողմից ծածկելու համար անհրաժեշտ է 570 գալոն ներկ

Համաձայն «Սպիտակ տունը՝ ԱՄՆ նախագահների նստավայր» գրքի գործադիր իշխանության նստավայրի տեսքը տեղը տեղին պահելը հեշտ բան չէ: Առանձնատան արտաքին տեսքը փայլուն և սպիտակ պահելու համար անհրաժեշտ է 570 գալոն ներկ:

12.Այն շատ սիրելի վայր է զբոսաշրջիկների համար

Համաձայն History Channel-ի ամեն շաբաթ Սպիտակ Տունը ընդունում է շուրջ 30.000 այցելու և ստանում է 65.000 նամակ, 3.500 հեռախոսազանգ և 100.000 Էլ-նամակ: Սակայն այցելուները պետք է նախապես հայցեն և պատվիրեն ուղևորությունները:

13. Սպիտակ տանը կարող է ճաշել միանգամից 140 մարդ

Խոսե՜նք ճաշկերույթի մասին: Հաշվի առնելով Գլխավոր ճաշասենյակի չափսերը և խոհանոցի աշխատակազմի ռեսուրսները՝ National Geographic- ն նշում է, որ նախագահը, տեսականորեն, կարող է միանգամից ընդունել 140 մարդ:

14. Աշխատակազմը ունի ընդամենը 12 ժամ՝ երդմնակալության օրը նոր նախագահի սեփականությունը Սպիտակ տուն տեղափոխելու համար

Մինչ նորընտիր նախագահը ողջունում է ժողովրդին և տալիս է իր երդումը, աշխատակազմը ամբողջ օրը զբաղված է՝տեղափոխելով նոր ղեկավարի սեփականությունը: Ըստ Elle Décor- ի՝ տեղափոխությունները սկսվում են կեսօրից, և աշխատակիցները ունեն տասներկու ժամ՝ իրերը հանելու, կահույքը դասավորելու և սենյակները հավաքելու:

15. Ոմանք կարծում են, որ Սպիտակ տանը ուրվականներ են ապրում

Թեև նախկին բնակիչներից շատերն են հայտնել 1600 Փենսիլվանիա պողոտայում առեղծվածային տեսարանների մասին, մի պատմություն առանձնանում է: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում երկրի մայրաքաղաք ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ցնցված էր, երբ իր սենյակում տեսավ բուխարու մոտ նստած Լինքոլնի ուրվականին, մինչ Չերչիլը մերկ հայտվեց լոգարանից, հայտնում է the History Channel-ը: