Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Պուտինը ռուս-բրիտանական հարաբերությունների ճգնաժամի հարցով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

1096
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 20:20
Պուտինը ռուս-բրիտանական հարաբերությունների ճգնաժամի հարցով անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որում քննարկվել է Մեծ Բրիտանիայում, Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետաքննության հետ կապված իրավիճակը, հաղորդում է Ntv-ն: Մարտի 4-ին Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան, հայտնաբերվել էին անգիտակից վիճակում, այժմ նրանք կոմայի մեջ են:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱԽ նիստի ժամանակ մանրամասն քննարկվել է ռուս-բրիտանական հարաբերությունների ճգնաժամը՝ «Սկրիպալի գործի» ֆոնին:

Պեսկովը նշել է ԱԽ-ի դիրքորոշումը: «Խորհուրդը ծայրահեղ մտահոգված է: Իսկ Բրիտանիան, խորհրդի անդամների կարծիքով, ապակառուցողական և սադրիչ դիրքորոշում է զբաղեցրել»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակը: