Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում հնչած կրակոցներից

351
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 17:40
Մանրամասներ՝ ՌԴ սահմանապահ զորքերի «Երվանդաշատ» ուղեկալում հնչած կրակոցներից

Մարտի 12-ին, ժամը 20.30-ին, «Երվանդաշատ» ուղեկալից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ կատարվել է սահմանային գոտու ռեժիմի խախտում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1992թ. ծնված Հ. Կ-ն, 1986թ. ծնված Հ. Բ-ն և 1999թ. ծնված Ս. Հ-ն, խախտելով սահմանային գոտու կանոններն, ապօրինի մուտք են գործել «Երվանդաշատ» ուղեկալի սահմանային գոտի, որտեղ Հ. Կ-ն իր մոտ ապօրինի պահվող, ընկերոջը՝ 1982թ. ծնված Ա. Ա-ին պատկանող որսորդական ակոսափող հրազենով որս անելու նպատակով սահմանային գոտում արձակել է կրակոցներ:
Հ. Կ-ի մոտ հայտնաբերվել է նաև 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Հրազենն ու փամփուշտներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:
Նշված անձինք ներկայացել են բաժին և կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: