Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Քաղաքացիական պայմանագրի»՝ Ազատության հրապարակում հանրահավաքի մասին Գևորգ Գորգիսյանը տեղեկացել է լրագրողներից

311
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 17:30
«Քաղաքացիական պայմանագրի»՝ Ազատության հրապարակում հանրահավաքի մասին Գևորգ Գորգիսյանը տեղեկացել է լրագրողներից

Ինչպես հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետարանին իրազեկել է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին:

Մի քանի լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է, որ իրազեկման մասին տեղեկացել է լրագրողներից: «Լուրջ խնդիր չեմ տեսնում... ՔՊ-ն ներկայացրել էր ճանապարհային քարտեզ, որը հիմա «Ելք»-ում քննարկվում է ու դրա տրամաբանության մեջ, բնականաբար, հեղինակները հույս ունեն, որ «Ելք»-ի կողմից դա ինչ-որ ձևով կընդունվի ու նախապատրաստական աշխատանքներ են կատարում: Բայց, հա, պետք է ֆիքսենք, որ դա նախապես չի քննարկվել դաշինքում, իսկ ճանապարհային քարտեզը, կրկնում եմ՝ քննարկման փուլում է: Տեսնում ենք տարբեր մոտեցումներ, խնդիրներ ու երբ ամենն, ի վերջո, կհանգուցալուծվի, վերջնական մոտեցում կունենանք»: Նրա խոսքով՝ փողոց դուրս գալը, հեղափոխություն սկսելը ռիսկեր է պարունակում և պետք է ճիշտ գնահատել, հավասարակշռել:

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքը ձևավորված է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից: