Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հարցման մասնակիցների 67%-ը պատրաստ է մասնակցել ցույցերին, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում

313
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 20:05
Հարցման մասնակիցների 67%-ը պատրաստ է մասնակցել ցույցերին, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի պաշտոնում

Ազգային ժողովը վարչապետ կընտրի, ամենայն հավանակությամբ, ապրիլի 17-ին: Վարչապետի պաշտոնում թեկնածուների առաջադրման ժամկետն է ապրիլի 9-ից 16-ը։

Սպասվում է, որ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ընդդիմադիր որոշ ուժեր մտադիր են դուրս գալ փողոց ու պայքարել Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ, MAMUL.am-ը հարցում էր անցկացրել, պարզելու՝ պատրաստվո՞ւմ են արդյոք քաղաքացիները դուրս գալ փողոց ու միանալ պայքարին:

Հարցման մասնակիցների 67%-ը քվեարկել է՝ այո, 33%-ը՝ ոչ: