Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

546
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 14:00
«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծ ծաղրածու, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է:
«Ես այնպիսին չեմ, ինչպիսին բոլորը: Ախր ծաղրածուն չի կարող լինել ինչպես բոլորը: Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է: Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն: Ես ուզում եմ գրել մի քանի գիրք: Վախենում եմ բարեկեցությունից: Սիրում եմ ծովը, աշունը…Վինսենթ Վան Գոգին»,- ասել է Ենգիբարյանը:

«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում։ 1959 ավարտել է Կրկեսաի և էստրադային արվեստի պետական ուսոմնարանը Մոսկվայում։ 1964 թվականին Պրահայի ծաղրածուների միջազգային մրցույթում աարժանացել առաջին մրցանակի ու Բասսեի գավաթի։ 1971 թվականին հիմնել է էստրադային թատրոնը։

Առաջին անգամ կինոյում հայտնվել է «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում, որն էլ դարձել է ճակատագրական: Այդ դրվագից հետո նրան առաջարկել են ծաղրածուի մասին պատմող «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմում խաղալ ինքն իրեն:

Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։
Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։

«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Բացի այդ, նա գրել է արձակ ստեղծագործություններ.
«Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշըե: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, ևաշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ և լավ մարդիկ:
Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամենայնիվ, իսկ եթե հանկարծ…
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:
Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:
Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ»,- գրել է Ենգիբարյանը:
1972-ին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան, և կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը: Արտիստի երկրորդ արձանը հանդիսավոր կերպով բացվել է 2012-ին՝ Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում:
«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց». այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է

Ենգիբարյանի մասին ասել են՝ հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց:

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972 թվականի հուլիսի 25-ին։