Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Արմենիկումի» փուչիկը վերջնականապես փայթեց. կլինիկան փակվում է, դեղի ճակատագիրն անհայտ է. «Ժամանակ»

364
Հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ., 10:10
«Արմենիկումի» փուչիկը վերջնականապես փայթեց. կլինիկան փակվում է, դեղի ճակատագիրն անհայտ է. «Ժամանակ»

«Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։

Այս խնդրի հետ կապված Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում, մարտի 13-ին, քննարկում է եղել։ Քննարկվել է «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը: Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության և կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: