«Դատի ենք տալիս «Երևան» հիմնադրամին և ՊԵԿ-ին». Արայիկ Հարությունյան
Ամիսներ շարունակ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու ես չենք կարողանում ստանալ «Երևան» հիմնադրամին վերջին երկու տարիներին 100 հազար և ավելի դրամ փոխանցած ֆիզիկական անձանց տվյալները։ Դա հիմնավորվում է անձնական տվյալների գաղտնիությամբ։ Ու սրա անվան տակ անընդհատ մերժումներ են ուղարկում։ Ցանկացած իրավաբան կասի, որ անձնական ոչ բոլոր տվյալներն են գաղտնի, ու դատարանի միջոցով պատրաստվում ենք ստանալ այդ տվյալները։ Կասկածներ ունենք, որ Երևանի քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց, մասնավորապես՝ սեփականաշնորհվող տարածքների, մեր քաղաքացիները գումար են փոխանցում նաև Երևան հիմնադրամին՝ որպես «մաղարիչ»։ Այդ պատճառով է նաև, որ հիմնադրամն այդ տվյալները համառորեն չի տրամադրում։ Հ.Գ. ՊԵԿ-ը վերահսկում է հիմնադրամներին և ստանում տարեկան հաշվետվություններ: Կա ՊԵԿ-ի նախագահի հրաման, որով սահմանված է հաշվետվության ձևաթուղթը և այնտեղ գրված է, որ հիմնադրամը ներկայացնում է նաև նվիրատուների անուն ազգանունները: Սակայն, Երևան հիմնադրամը չի տրամադրել ՊԵԿ-ին այդ տվյալը, իսկ ՊԵԿ-ը չի օգտագործել իր լիազորություններն այդ տվյալները ստանալու համար: Ու նաև հակված է գնալ տվյալները փակելու ճանապարհով: Աղբյուրը` Արայիկ Հարությունյան (Ֆեյսբուք) |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54