Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նվեր-քարտից ստացել է նաև «Երկիր ծիրանի»-ի գործավարը. ինչպիսին է խմբակցության արձագանքը

384
Չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ., 15:20
Նվեր-քարտից ստացել է նաև «Երկիր ծիրանի»-ի գործավարը. ինչպիսին է խմբակցության արձագանքը

2018 թվականի մարտի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահան Շահինյանին, այս մասին հաղորդագրություն է տարածել կուսակցությունը՝ փաստաթղթում ներկայացնելով հանցագործության հաղորդման առարկան և մանրամասները:

Ավելի վաղ ԵԾ-ն դիմել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին՝ «Ովքե՞ր են ստացել 20.000 դրամից մինչև 200.000 դրամ գումար-քարտերը» հարցմամբ: «Փաստը, որ հանրային միջոցները որպես գումար-քարտ կարող են բաժանվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին նվերի տեսքով մարտի 8-ի կապակցությամբ՝ բնութագրում է Տարոն Մարգարյանի կողմից հերթական ապօրինությունը և դիտվում է որպես կոռուպցիոն երևույթ»,- նշված էր դիմումի տեքստում: