Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.

Մեկնարկել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը

204
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 17:45
Մեկնարկել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը

Մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտները: «Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվում է ըստ հաստատված ժամանակացույցի, որի համաձայն համայնքային փուլի մրցումները կտևեն մինչև 2018 թվականի մարտի 25-ը: «Սպորտլանդիայի» համայնքային փուլում 1-ին, 2-րդ տեղերը գրաված, Երևանի վարչական շրջանների մրցումներում հաղթած և Ստեփանակերտ քաղաքի եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ապրիլի 10-ից 25-ը կմասնակցեն «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային (իսկ Երևանի և Ստեփանակերտի դպրոցականները՝ քաղաքային) եզրափակիչ փուլին: