Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.

Լավրովն սպառնացել է ԱՄՆ-ին ծանր հետևանքներով

614
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 16:35
Լավրովն սպառնացել է ԱՄՆ-ին ծանր հետևանքներով

Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների հետևանքներն ամենածանրը կլինեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ 2017թ. ապրիլին Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում զարինի օգտագործման մասին հաղորդագրությունների հայտնվելուց հետո իրեն զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու խնդրել աջակցել այդ վայր փորձագետներ ուղարկելու համար հասանելիություն ստանալու հարցում:

«Մենք համաձայնության ենք եկել Դամասկոսի հետ այն մասին, որ հասանելիությունը պետք է տրամադրվի: Երբ մենք այդ տեղեկությունը փոխանցեցինք Վաշինգթոնին, նրանք ասացին. «Շնորհակալություն, այլևս պետք չէ», և հենց այդ ժամանակ հարված հասցրեցին այդ շրջանի օդանավակայանի ուղղությամբ»,- ասել է Լավրովը:

Այդ իսկ պատճառով, Լավրովի խոսքով, հերթական նման դեպքը ծանր հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար: «ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան դա հիանալի հասկանում է»,- հավելել է Լավրովը: