Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

«Կոռուպցիայի համար ավելի վտանգավոր բան, քան շարժական արագաչափերով մեքենաներն են, չկա». Արշակ Սադոյան

221
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 15:40
«Կոռուպցիայի համար ավելի վտանգավոր բան, քան շարժական արագաչափերով մեքենաներն են, չկա». Արշակ Սադոյան

«Ես՝ որպես վարորդ, կարող եմ ասել, որ կոռուպցիայի համար ավելի վտանգավոր բան, քան շարժական արագաչափերով մեքենաներն են, չկա: Ո՞վ է ստուգելու, ինչպե՞ս են ստուգելու, ինչպե՞ս են ապացուցելու մեքենաների արագությունը և այլն… բազմաթիվ մութ հարցեր կան, և կարծում եմ սրա դեմ պետք է բոլոր վարորդները պայքարեն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով շարժական արագաչափերի հարցին, կարծիք հայտնեց Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:

«Այդ շարժական արագաչափերով և արհեստականորեն գերազանցած արագության հարցով մարդկանց ևս մեկ անգամ տուգանելը նրանց գրպանը մտնելու մի նոր ձև է: Առանց այն էլ՝ այնքան շատ արագաչափեր են շարել քաղաքում և քաղաքից դուրս՝ տրանսպորտային ուղիների վրա, որ դրանք անընդունելի են նույնիսկ եվրոպական չափանիշներով: Եվ դա դեռ քիչ են համարում և մտցնում են շարժական կոչվող արագաչափերը»,- շարունակեց գանգատվել մեր զրուցակիցը:

Հիշեցնենք՝ սույն թվականի փետրվարի 5-ին Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ փետրվարի 8-ից շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքեր կտեղադրվեն:

Խնդրի վերաբերյալ, մեր թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել նաև «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համահիմնադիր Արսեն Պետրոսյանը՝ երթևեկության մեջ այս ներամուծությունը որակելով հերթական անգամ քաղաքացիների գրպանը մտնելու մի առանձնակի տարբերակ: