Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.

Մոսկվան հրաժարվել է պատասխանել «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին

617
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 15:25
Մոսկվան հրաժարվել է պատասխանել «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին

Ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործով» Լոնդոնի վերջնագրին, քանի դեռ Մեծ Բրիտանիան չի կատարել քիմիական զենքի արգելքի հարցով համաձայնագրի իր պարտականությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի՝ նյարդային համակարգը կաթվածահար անող նյութով թունավորմանը:

«Նախքան վերջնագիր ներկայացնելը, Մեծ Բրիտանիան պետք է կատարի միջազգային իրավունքի հարցով իր պարտավորությունները, տվյալ դեպքում՝ քիմիական զենքի արգելման հարցով համաձայնագիրը»,- ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում հայտնել էին Սկրիպալին թունավորած նյութն ամբողջովին ոչնչացնելու և այդ նյութի արտադրությունը դադարեցնելու մասին: