Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Երթ-հանրահավաք՝ նվիրված «Հաց բերողի» մահվան տարելիցին

230
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 16:45
Երթ-հանրահավաք՝ նվիրված «Հաց բերողի» մահվան տարելիցին

«Հանուն Հայաստան պետության» ճակատը մարտի 16-ին հավաք-երթ է անցկացնելու՝ նվիրված Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին. «2017թ մարտի 16-ին, ռեժիմի անմարդկային ու հակաօրինական քաղաքականության արդյունքում զոհվեց ազգի նվիրայլներից, լավագույն քաղաքացիներից մեկը՝ մեր «Հաց բերող» Արթուրը, ով իր բացառիկ սկզբունքայնույթամբ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի պայքարող, նպատակասլաց, խոսքի տեր ու հայրենասեր քաղաքացին։

Մարտի 16-ին հավաքվում ենք հարգելու Արթուրի հիշատակը, հավաքվում են ոգեշնչվենք, ևս մեկ անգամ իմաստավորենք այն պայքարը որը սկսել էր մեր «Հաց բերողը» ու իրար խոսք տանք, որ Արթուրի և մյուս հայրենակիցների՝ Հայաստանի ազատագրման պայքարը շարունակում ենք։

Հավաքվելու ենք ու կրկնենք Արթուրի այդքան պարզ, բայց խորք ունեցող հարցադրումը՝ «Ո՞վ, եթե ոչ ես»»,- ֆեյսբուքյան էջում այսպիսի հայտարարություն է տարածել նախաձեռնությունը: