Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Բակո Սահակյանը ժամանել է Վաշինգթոն

2598
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 15:05
Բակո Սահակյանը ժամանել է Վաշինգթոն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոն, այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան երեկ կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան էր հանձնվել Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված բողոքի նոտան: Ամերիկացի դեսպանը կանչվել էր այդ երկրի ԱԳՆ՝ կապված ԱՄՆ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի և Կոնգրեսի շենքում նախատեսված միջոցառման հետ: