Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

1291
Երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ., 10:30
Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները:

«Իրանի գործողություններն ու քաղաքականությունը, ներառյալ՝ բալիստիկ հրթիռների մշակումը, միջազգային ահաբեկչության սատարումն ու մարդու իրավունքների խախտումը, նախկինի պես սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և ԱՄՆ-ի տնտեսության համար»,- ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Թրամփի նոր հրամանագիրը չի անդրադառնում ավելի վաղ «միջուկային ծրագրի» շրջանակներում չեղարկված պատժամիջոցների վրա: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ուժի մեջ են մնում միայն այն սահմանափակումները, որոնք կապված չեն Իրանի միջուկային զենքի հետ:

Այս տարվա հունվարին Թրամփը հայտարարել էր, որ համաձայնել է 4 ամսով երկարաձգել Իրանի միջուկային զենքի հարցով համաձայնագրի ժամկետը: Նա նաև հայտարարել էր, որ եթե այդ գործարքի պայմանները չփոխվեն, ապա ԱՄՆ-ն դուրս կգա այդ պայմանագրից և կվերականգնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցային ամբողջական ռեժիմը: Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը Թրամփի այդ խոսքերը բազմակողմանի համաձայնագիրը խախտելու հուսահատ փորձեր էր անվանել: