Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թեղուտը դաս չեղավ, հիմա էլ Նոյեմբերյանի սարերում «Պոլիմետալ Արմենիա»-ն երկրաբանական հետախուզում է սկսում». Ոսկան Սարգսյան

497
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 17:05
«Թեղուտը դաս չեղավ, հիմա էլ Նոյեմբերյանի սարերում «Պոլիմետալ Արմենիա»-ն երկրաբանական հետախուզում է սկսում». Ոսկան Սարգսյան

Մինչ զարգացած երկրներն ապավինում են բարձր տեխնոլոգիաներին, ոչ նյութահենք արտադրություններին, իշխանության թեթև ձեռով Հայաստանը դարձել է 20-րդ դարի կեսերի Աֆրիկան. հանքերը բաց եղանակով շահագործում, շահույթը օֆշորի բանկերում են պահում: Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքը պղնձի խտանյութն է: Թեղուտի ավերակ սարերը դաս չեղան, հիմա էլ Նոյեմբերյանի սարերում «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն երկրաբանական հետախուզում է սկսում, որ հանքեր շահագործի: Սահման պահող, թուրքի առաջ երբեք չնահանջած նոյեմբերյանցիները թույլ չեն տա, որ Հայաստանին կենվորի նման վերաբերողները զանազան պոչամբարներով ու ծանր մետաղների կեղտաջրերով պղծեն դարերով մեր նախնիներին պահած սարերն ու անտառները: