Դանիայի խորհրդարանում բարձրացվել է Թեղուտի հանքի հարցը, իսկ Հայաստանում շարունակում են անտեսել այն. ՀԲՃ
2018թ․ մարտի 2-ին Դանիայի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում «Կարմիր-կանաչ դաշինք» (Enhedslisten) ձախակողմյան կուսակցությունը ներկայացնող խորհրդարանական Քրիստիան Յուլը Հայաստանի Թեղուտի հանքի հետ կապված հարցադրումներ է արել Դանիայի Արդյունաբերության, բիզնեսի ու տնտեսական հարցերով նախարարին։ Հարցման մեջ մասնավորապես նշված է․ «EFTERTRYK էլեկտրոնային լրատվամիջոցը և ARBEJDEREN օրաթերթն անցյալ տարի հրապարակել են մի շարք հոդվածներ, որոնցում նկարագրված էր Հայաստանում տեղի ունեցող բնապահպանական դեգրադացիան, որի համար պատասխանատու է Դանիայի պետությունն՝ ի դեմս Արտահանումների վարկավորման գործակալության (EKF)։ Նախարարներին խնդրում ենք պատասխանել հետևյալին․ Նկարագրել այս դեպքի ընթացքը, և թե ի՞նչ գործողություններ են նախորդել EKF-ի կողմից ֆինանսական ներդրման որոշումը կայացնելուն և ի՞նչ համատեքստում է դադարեցվել նրա մասնակցությունը։ Այդուհանդերձ, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության և Հայկական բնապահպանական ճակատի բողոքով Դանիայում ընթանում է EKF-ի վարկավորման որոշման ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, OECD) չափորոշիչներին համապատասխանության հետաքննություն, որն իրականացնում է ՏՀԶԿ (OECD) ազգային ներկայացուցչի գրասենյակը։ Ինչպես պետական գործակալության, այնպես էլ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի և FLSmidth ընկերության անողջախոհ և անպատասխանատու որոշումները, Հայաստանի քաղաքացիների և հանրային խմբերի կողմից ներկայացված փաստերի անտեսման հարցերը շարունակում են մնալ բնապահպանների օրակարգում։ Մինչդեռ Հայաստանում Ազգային Ժողովը ոչ միայն սեփական նախաձեռնությամբ չի դնում ահռելի չափերի հասնող բնության վնասի ու պոչամբարի հետ կապված վերահաս աղետի քննարկման ու լուծման հարցը, այլև անտեսում է Շնող և Թեղուտ համայնքների՝ 2018թ․ փետրվարին իրեն ուղղված ստորագրահավաքը, որով համայնքի բնակիչները պահանջում են կազմել հատուկ խորհրդարանական հանձնաժողով, ինչպես նաև Էկոլուր ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի 2018թ․ մարտի 6-ի նամակ-հիշեցումը։ Լուսանկարները դանիացի լրագրող Յենս Մալինգի
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06