Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Այսօր հայ կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանի ծննդյան օրն է

474
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 19:05
Այսօր հայ կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանի ծննդյան օրն է

1900թ մարտի 12-ին, Թիֆլիսում ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, էկվիլիբրիստ, հայ կրկեսի հիմնադիր Վաղարշակ Արզումանյանը:

Կրկեսում սկսել է աշխատել 1919 թվականից: 1956 թվականին կազմակերպել է հայկական կրկեսային կոլեկտիվը, 1957 թվականից՝ գեղարվեստական ղեկավարն է։

Վաղարշակ Արզումանյանը հեղինակ էր կրկեսային բազմաթիվ համարների։ Բարձր վարպետություն և համարձակություն պահանջող նրա լավագույն համարն էր կրկեսի գմբեթից ձգված թեք պարանով, հատուկ անվակների օգնությամբ մեծ արագությամբ գլխիվայր իջնելը։ Կրկեսի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Թուրքիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում, Կորեայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։