Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Իսթ-Ռիվեր նեղուցը. կան զոհեր և վիրավորներ

1777
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 10:25
Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Իսթ-Ռիվեր նեղուցը. կան զոհեր և վիրավորներ

Նյու Յորքում ուղղաթիռն ընկել է Իսթ-Ռիվեր նեղուցը: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, հաղորդում է The New York Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ փրկարարական աշխատանքներն իրականացվում են Լոնգ Այլենդի և Մանհեթենի միջև գտնվող Ռուզվելթ կղզու մոտակայքում:

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի հետևանքով կա 2 զոհ, 3 վիրավոր:

Ականատեսներն արձանագրել են ուղղաթիռի ընկնելու պահը:

Կործանման պատճառները դեռևս հայտնի չեն: