Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է

2847
Ուրբաթ, 09 մարտի, 2018 թ., 13:25
«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է

Նկարչությունն իմ կյանքն է, ապրելակերպը: Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց նախ հիշենք, որ դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի… Ժանսեմ

Հովհաննես Սեմերջյանը (Ժանսեմ) ծնվել է Սելեզում, Բրուսայի մոտ, մետաքսագործի ընտանիքում: 1922-ին հալածանքների երկյուղից նրանց ընտանիքը գաղթում է Հունաստան: Ամուսնու վախճանվելուց հետո, մայրը՝ 1931-ին, որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով մեկնում է Ֆրանսիա, հաստատվում է Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում:

Հովհաննեսի մասնագիտական առաջին դպրոցն է դառնում Մոնպառնասի ազատ ակադեմիաները (1934-1936թթ.): 1938-ին նա ավարտում է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը: Ապա մեկ տարի կատարելագործվում է Սաբաթիեի արվեստանոցում: Սկսել է ցուցադրվել 1944-ից «Անկախների սալոնում» «Ջութակահարը» նկարով: Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով՝ «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն: Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում:

Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից՝ մայր ժողովրդի մեծ արհավիրքից:

Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրև միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ:

«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է
«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է

1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն: Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում: Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում:

«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է
«Իմ նկարչությունն ալ ինքնակենսագրական է, բայց դա նյութական մասի ինքնակենսագրություն չէ, այլ հոգեկանի». այսօր Ժանսեմի ծննդյան օրն է

Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին:

2001-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի հրավերով Ժանսեմը կրկին այցելել է Հայաստան և 2000-2001թթ. ընթացքում իր վրձնած «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներից նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին:

Վախճանվել է 2013-ի օգոստոսին: