Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

7 հայուհիներ՝ համաշխարհային գիտության մեջ. հաջողության պատմություններ

4888
Հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ., 16:20
7 հայուհիներ՝ համաշխարհային գիտության մեջ. հաջողության պատմություններ

Rusarminfo-ն ներկայացրել է 7 խիզախ հայուհիների, ովքեր ընդգրկվել են համաշխարհային գիտության մեջ, և պատմել նրանց հասած հաջողության պատմությունների մասին:

Աշխեն Հովակիմյան (1854 -1899), հայտնի որպես՝ Ագնես Ջոաքիմ, Մեծ Բրիտանիայի և Սինգապուրի գիտաշխատող: Նրա ջանքերով XIX դարավերջին հիմնվեց Սինգապուրի ազգային խորհրդանիշը՝ The VandaMiss Joaquim-ը:

Սինգապուրի ազգային խորհրդանիշի ստեղծողը
Սինգապուրի ազգային խորհրդանիշի ստեղծողը

Զարուհի Քավալջյան (1877-1969), Օսմանյան կասրությունում առաջին կին բժիշկն ու գիտնականն էր: Ավարտելով Իլինոյսի բժշկական համալսարանը, հոր հետ վերադարձել է Թուրքիա, Ադապազար, և աշխատել տեղի հիվանդանոցում ու զուգահեռ դասավանդել ամերիկյան քոլեջում: Ավելի ուշ տեղափոխվել է Ստամբուլ:

Օսմանյան կայսրության առաջին կին բժիշկը
Օսմանյան կայսրության առաջին կին բժիշկը

Ալենուշ Տերյան (1920-2011), Իրանում առաջին կին ֆիզիկոսն էր: Թեհրանահայ Ալենուշ Տերյանը երկար տարիներ ղեկավարում էր Թեհրանի արևային աստղադիտարանը, բազմաթիվ գիտական բացահայտումներ է արել, դաստիարակել իրանցի գիտնական-աստղաֆիզիկոսների մի քանի սերունդներ:

Իրանի աստղաֆիզիկայի մայրը
Իրանի աստղաֆիզիկայի մայրը

Աննա Ղազանչյան-Լոնգոբարդո (ծնվ. 1928թ.), ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի կառավարման ոլորտում առաջին կին գիտնականը: 1960-ական թթ. հիմք է դրել ամերիկյան «Սատուրն» հրթիռակրի ստեղծման համար:

Հայուհի, ով հիմք է դրել «Սատուրն» հրթիռկրի ստեղծման համար
Հայուհի, ով հիմք է դրել «Սատուրն» հրթիռկրի ստեղծման համար

Ելիզավետա Շահխաթունի (1911-2011), Մոսվայի ավիացիոն համալսարանի շրջանավարտ և ԽՍՀՄ առաջին կին ավիակոնստրուկտոր: 1940-ական թթ. Շահխաթունին ղեկավարում էր СХА-1 կրկնաթև ինքնաթիռի կառավարման բաժինը, որն ավելի ուշ ժողովուրդը կոչեց «կուկուրուզնիկ»: 1955թ. նրա բաժինը թողարկեց Ան-8, ապա Ան-10 և Ան-1 ինքնաթիռները:

ԽՍՀՄ առաջին կին-ավիակոնստրուկտոր
ԽՍՀՄ առաջին կին-ավիակոնստրուկտոր

Մերի Փափազյան (ծնվ. 1959թ.) 2017թ.-ից հանդիսանում է Քալիֆորնիայի Սան Խոսե համալսարանի նախագահ: Ավելի վաղ զբաղեցրել է ԱՄՆ Հարավային Քոնեքթիքութ նահանգի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Հայուհի, ով գլխավորել է Սիլիկոնյան հովտի խոշորագույն համալսարանը
Հայուհի, ով գլխավորել է Սիլիկոնյան հովտի խոշորագույն համալսարանը

Կարինա Մովսեսյան, 2017թ. ճանաչվել է «Եվրոմիության ամենաերիտասարդ գիտնական» (European Union Contest for Young Scientists) 29-րդ մրցույթի հաղթողը: Նա հայտնաբերել է մեխանիզմ, որը կանխում է քաղցկեղի ուռուցքի զարգացումը:

Եվրոմիության ամենաերիտասարդ գիտնականը
Եվրոմիության ամենաերիտասարդ գիտնականը