Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Միայն տղամարդիկ՝ միայն կանանց համար» խորագրով համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

562
Չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ., 21:10
«Միայն տղամարդիկ՝ միայն կանանց համար» խորագրով համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Մարտի 8-ին, ժամը 19:00-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը կներկայացնի «Միայն տղամարդիկ՝ միայն կանանց համար» խորագիրը կրող տոնական համերգը:

Համերգային ծրագրին իրենց մասնակցությունը կբերեն հանրապետության ճանաչված երգիչներ՝ Արսեն Սաֆարյանը, Ֆորշը, Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Արսեն Գրիգորյանը (Մրո) և այլք, ինչպես նաև երգի-պարի ճանաչված խմբեր՝ «Վերադարձ», «Մասունք», «Սասնա Ծռեր», «Սարդարապատ», «Բարեկամություն» և այլ խմբեր, այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը: