Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մշակույթի նախարարն այցելել է Կոմպոզիտորների միություն
Երեկ տեղի է ունեցել Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության նիստը, որին ներկա է եղել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հայաստանի անկախացումից ի վեր սա երկրի մշակույթի նախարարի առաջին այցելությունն էր Միություն: Այցի ընթացքում նախարարը նշեց, որ կոմպոզիտորներին քաջալերելու, նրանց ստեղծագործությունները հանրայնացնելու համար միասնական ջանքերով նոր մեթոդներ է անհրաժեշտ մշակել, օրինակ՝ նպաստել պրոդյուսերական գործառույթի զարգացմանը Հայաստանում: Կոմպոզիտոր Ա. Բաբայանն անդրադառձավ երկրի մշակութային քաղաքականությանը, նշելով, որ Հայաստանում քիչ են հնչում հայ հեղինակների մեծակտավ ստեղծագործությունները: Լ. Չաուշյանն էլ իր հերթին մտահոգություն հայտնեց Երևանում կազմակերպվող՝ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի վերջին երկու տարիների փառատոնային ծրագրերին՝ դրանք որակելով ոչ լիարժեք: Անդարդառնալով փառատոներին՝ նախարարն ասաց, որ պետական աջակցություն ունեցող որոշ փառատոներից գոհ չէ, և պետք է մտածել նոր մոտեցումներ, որպեսզի դրանք որակապես ավելի բարձր լինեն և ներգրավեն ավելի շատ հանդիսատես: Նախարարը նաև հայտնեց, որ մտադիր են Օպերային թատրոնի շենքում գործող «Օպերա ակումբը» դարձնել մանկակական երաժշտության հարթակ: Երաժշտագետն առաջարկեց նաև ավելի մեծ ուշադրություն սևեռել պետական մրցանակ ստացած կոմպոզիտորներին՝ նրանց համար կազմակերպելով ստեղծագորական երեկոներ: |
Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
430Երեկ, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
465Երեկ, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
673Երեկ, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
103814.04.2024, 22:30«Պատանի երաժիշտների Եվրոտեսիլ» մրցույթում Հայաստանը կներկայացնի Հայկ Հեքեքյանը
104913.04.2024, 23:06Ադրբեջանը «վերականգնում է» Շուշիի ռեալական ուսումնարանը
109913.04.2024, 21:54