Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Առողջապահության նախարարությունն ստիպեց քաղաքացիներին գնել պահեստներում կուտակված դեղերը

519
Չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ., 14:40
Առողջապահության նախարարությունն ստիպեց քաղաքացիներին գնել պահեստներում կուտակված դեղերը

Կառավարությունը երեկ մասնակորեն կասեցրեց դեղերի՝ դեղատոմսով վաճառելու մասին որոշումը: Իսկ մինչ այդ, քաղաքացիները, տեղեկանալով դեղերը՝ դեղատոմսով գնելու որոշման մասին, սկսել էին մեծ քանակով գնել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Ասում են՝ Առողջապահության նախարարությունն ամիսներ առաջ դեղ ներկրող խոշոր ընկերություններին հավաստիացրել էր, որ սոցփաթեթների պարտադիր դառնալուց հետո մեծ ծավալի դեղի պահանջարկ է լինելու և անհրաժեշտ է դրանք ներկրել: Սակայն ներկրված դեղերի սպառումը չէր ստացվել, և դեղերի մեծածավալ քանակը ժամկետանց կարգավիճակի վտանգի առաջ էր կանգնել: Համաձայն շրջանառվող լուրերի, դեղերը՝ դեղատոմսով վաճառելու մասին որոշման հիմնական նպատակը դրանց արագ իրացումն էր: Ասում են նաև, որ դեղատոմսերով դեղերի ձեռքբերման այս խառնաշփոթի նպատակը բնակչության շրջանում անհանգստություն առաջացնելն էր, որն էլ կստիպեր վերջիններին մեծ քանակով դեղ գնել: