Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ինչու է Անջելինա Ջոլին արհամարհել «Օսկար 2018»-ը

1758
Չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ., 00:58
Ինչու է Անջելինա Ջոլին արհամարհել «Օսկար 2018»-ը

Այս տարի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին անսպասելիորեն բաց է թողել «Օսկար»-ի մրցանակաբաշխությունն, ինչն էլ բազմաթիվ հարցեր է ծնել՝ ինչո՞ւ, ի՞նչը կարող էր նրան խանգարել ներկա գտնվելու այդ կարևոր իրադարձությանը:

2017-ին Ջոլին նկարահանել էր ֆիլմ՝ «Նախ նրանք սպանեցին իմ հորը», որի հետ մեծ հույսեր էր կապել: Էկրան բարձրանալուց հետո ֆիլմը դրական գնահատանքի է արժանացել, սակայն վերջին պահին այն հանվել էր «Օսկար»-ի համառոտ ցանկից: Արդյունքում մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ ֆիլմի ռեժիսորն՝ Անջելինա Ջոլին, մերժել է կազմակերպիչների հրավերը՝ ներկա գտնվելու մի միջոցառման, որտեղ իր աշխատանքը չէին մեծարելու:

Այս ֆիլմը շատ հոգեհարազատ է դերասանուհուն: Կամբոջա-ամերիկյան արտադրության ֆիլմը Լուն Ունի ինքնակենսագրության էկրանավորումն է: Առաջին անգամ ցուցադրվել է Թելուրիդի կինափառատոնին և Տորոնտոյի միջազգային կինափառատոնին:

Արձակագիր կինը դարձել է կամբոջացի ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանության բազմաթիվ զոհերից մեկը, ցեղասպանություն, որ իրականացրել է «կարմիր կղմերներ» կոմունիստական ռեժիմը 1975-79 թթ.:

Աշխատանքային ու ռազմական ճամբարներ ընկնելուց, բոլոր կտտանքներից ու զրկանքներից հետո Լուն Ունին հաջողվում է փախչել իր հայրենիքից: Հասնելով ԱՄՆ՝ նա գրում է հուշեր, որոնցում արտացոլված է իր ժողովրդի ճակատագիրը:

Լինելով ոչ միայն դերասանուհի ու ռեժիսոր, այլև ՄԱԿ Գերագույն հանձնակատարի գրասենյակի բարի կամքի դեսպան՝ Ջոլին կարեկցանքով է լցվել այս կնոջ նկատմամբ ու որոշել է իր ուժերը ներդնել և նրա ժողովրդի տառապանքների մասին պատմել ի լուր աշխարհի:

Թեման հոգեհարազատ է նաև, քանի որ Ջոլիի ավագ երեխան՝ որդեգրյալ Մեդոքսը ծնունդով Կամբոջայից է:

Ջոլին՝ երեխաների հետ
Ջոլին՝ երեխաների հետ

Բացի վերոնշյալն, Անջելինա Ջոլին ունի «Օսկար»-ին ներկա չգտնվելու ևս մեկ պատճառ:

Վերջերս Ջոլին հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ կապված իր մարդասիրական գործունեության հետ: ՄԱԿ Գերագույն հանձնակատարն, ում Ջոլին ենթարկվում է՝ որպես բարի կամքի դեսպան, բազմաթիվ բողոքներ է ստացել այն մասին, որ Ասիայում, Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում կարիքավորներին օգնություն տրամադրող աշխատողները սեռական ոտնձգությունների են ենթարկում նրանց: Իսկ քանի որ այս տարածաշրջաններում կարգուկանոնի համար պատասխանատու է Ջոլին, ապա ինքն էլ պետք է կարգավորի բոլոր հարցերը: Այնպես որ, «Օսկար»-ի ժամանակը չէ: