Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

ԱՆ-ը դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց է սահմանել

411
Երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ., 23:55
ԱՆ-ը դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց է սահմանել

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման գործողությունը մասնակի կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Կառավարության որոշմամբ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց.

1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,

2. ներարկման համար նախատեսված դեղերը՝ 2018 թվականի հուլիսի 1-ից,

3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: