Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հարյուրավոր մետաղադրամներով լի սափոր

3236
Չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ., 02:05
Շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հարյուրավոր մետաղադրամներով լի սափոր

Շուրջ 500 արծաթյա և ոսկյա մետաղադրամներով լի սափոր է հայտնաբերվել հոլանդական Վիանեն քաղաքից ոչ հեռու: Դրանք թվագրվել են 15-րդ դարով, հայտնում է NOS-ը: Թաղարը հայտնաբերվել է ջրատար կառուցող վարպետների կողմից: Գանձի մեջ ոսկեդրամների թիվն ընդամենը 12 է, մնացյալն արծաթադրամներ են:
Մետաղադրամնեից մի քանիսը թվագրված են 1470-1480 թթ-երով: Դրանցից մի քանիսի վրա էլ պատկերված է Անգլիայի թագավոր Հենրիխ 6-րդը, Ուտրեխտի եպիսկոպոս Դավիդ Բուրգունսկին և Հռոմի պապ Պողոս 2-րդը:
Համաձայն երկրի օրենքների՝ գանձը պատկանում է այն ընկերությանը, որն իրականացրել է շինարարական աշխատանքները և հողամասի 2 սեփականատերերին: Այժմ մետաղադրամները տեղափոխվել են մարզկենտրոն ուսումնասիրությունների համար: