Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հռոմում հայտնաբերվել է հարուստ զորահրամանատարի տուն

3440
Երկուշաբթի, 12 մարտի, 2018 թ., 23:10
Հռոմում հայտնաբերվել է հարուստ զորահրամանատարի տուն

Հռոմում Ամբա Արադամ մետրոյի կայարանի շինարարության ժամանակ աշխատողները հայտնաբերել են տուն, որը կառուցված է եղել հռոմեացի զորահրամանատարի համար: Այն թվագրվել է մեր թվագրության 2-րդ դարով: Դրանում պահպանվել են խճանկարն ու որմնանկարները:

Շինութունը հայտնաբերվել է 12 մ խորության վրա, տունն ունեցել է ավելի քան 14 սենյակ, բակ՝ շատրվանով: Այստեղ կառուցված է եղել նաև բաղնիք՝ տաքացվող հատակով: Համալիրի տարածքը կազմել է 300 քառակուսի մետր:

Հռոմում հայտնաբերվել է հարուստ զորահրամանատարի տուն