Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

1475-ի այս օրը ծնվել է իտալացի քանդակագործ, նկարիչ Միքելանջելոն

2105
Երեքշաբթի, 06 մարտի, 2018 թ., 19:10
1475-ի այս օրը ծնվել է իտալացի քանդակագործ, նկարիչ Միքելանջելոն

Իտալացի քանդակագործ, գեղանկարիչ, ճարտարապետ և պոետ Միքելանջելո Բուոնարոտտին ծնվել է 1475թ-ի մարտի 6-ին, Կապրեզե քաղաքում: Դեռ վեց տարեկան հասակում զրկվել է մորից։ Մոտ 1485-1498 թվականներին Միքելանջելոն հաճախում էր Ֆրանչեսկո դա Ուրբինոյի գիմնազիա։ Երբ երեխա էր, դաստիարակվել է Ֆլորենցիայում, իսկ հետո որոշ ժամանակ ապրել է Սետտինյանո քաղաքում։

Միքելանջելո
Միքելանջելո

1488 թ. Միքելանջելոն գնում է հայտնի նկարիչ Դոմենիկո Գիրլանդայոյի արվեստանոց։ Այնտեղ նա սովորում է մեկ տարի։ Այնուհետև ուսանում է հայտնի քանդակագործ Բերտոլդո դի Ջովաննիի դպրոցում, որը հովանավորվում էր Ֆլորենցիայի փաստացի տիրակալ Լորենցո դե Մեդիչիի կողմից։ Մեդիչին բացահայտում է Միքելանջելոյի տաղանդը և սկսում հովանավորել նրան։ Որոշ ժամանակ Միքելանջելոն ապրում է Մեդիչիի դղյակում։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում է ստեղծվել «Մադոննան սանդուղքի մոտ» ստեղծագործությունը։ 1492 թվականին Մեդիչին մահանում է, և Միքելանջելոն վերադառնում է հայրենի բնակավայր։

«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է

1494-1495 թթ. Միքելանջելոն ապրում է Բոլոնիայում և ստեղծում է սբ. Դոմինիկի կամարի համար քանդակներ։ 1495 թվականին նա նորից մտնում է Ֆլորենցիա, որտեղ կառավարում էր քարոզիչ Ջիրոլամո Սավոնառոլլան և այստեղ կերտում է «Սբ. Օհաննես» և «Քնած կուպիդոն» քանդակները։ 1496 թ. կարդինալ Ռաֆայել Ռիարիոն գնում է Միքելանջելոյի մարմարյա «Կուպիդոնին» և հրավիրում գործի հեղինակին Հռոմ՝ աշխատելու։ 1496-1501 թվականները Միքելանջելոն ստեղծում է «Հռոմի Պիետան» և «Վակհան»։

«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է

1501 թվականին Միքելանջելոն վերադառնում է Ֆլորենցիա և այստեղ ստեղծում է «Դավիթ» արձանը և որոշ քանդակներ «Պիկկամիկիի զոհասեղանի» համար։ 1503 թվականին պատվերով ստեղծվում է «Տասներկու առաքյալները», սկսում է «Սբ. Մատֆեյը»։ 1503-05 թթ. կերտվում են «Մադոննա Դոնի», «Բրյուգերյան մադոննա» և այլ ստեղծագործությունները։

«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է

1505 թվականին նկարիչը մեկնում է Հռոմ և Յուլի Բ-ի պատվերով սկսում է նրա դամբարանի կառուցումը։ Այս ժամանակաշրջանին են պատկանում «Մովսես», «Կապված ստրուկ», «Մեռած ստրուկ» և «Լիա» քանդակները։

«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
«Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս` աստծուն, գույքս` հարազատներիս». այսօր Միքելանջելոյի ծննդյան օրն է
Միքելանջելոն մահացել է 1564 թվականի փետրվարի 18-ին և թաղված է Սանտա-Կռոչե եկեղեցում, որը գտնվում է Ֆլորենցիայում։

Մահից առաջ նա թելադրել է իր կտակը իրեն բնորոշ քչախոսությամբ. «Ես հանձնում եմ մարմինս հողին, հոգիս՝ աստծուն, գույքս՝ հարազատներիս»: Իր հանճարը դրսևորելով արվեստի տարբեր ժանրերում՝ Միքելանջելոն մարդկությանը թողեց անգերազանցելի ստեղծագործություններ՝ «Պիետտա», «Դավիթ» և շատ այլ հանճարեղ քանդակներ: Հեղինակին են պատկանում Սիքստինյան մատուռի որմնանկարները ևս:

Միքելանջելոն մահացել է 1564թ-ի փետրվարի 18-ին, Հռոմում: