Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Խեցեգործական ցուցահանդես՝ Շուշիի «Նարեկացի» կենտրոնում

496
Երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ., 21:05
Խեցեգործական ցուցահանդես՝ Շուշիի «Նարեկացի» կենտրոնում

Մարտի 9-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու խեցեգործ իրերի ցուցահանդես:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատոր Մարիամ Անդրեասյանն՝ ավելացնելով, որ ցուցահանդեսին ներկայացվելու են խեցեգործ Ժասմեն-Տեր Հովհաննիսյանի աշխատանքները: Նրա խոսքով՝ ցուցահանդեսն Արցախում անց է կացվելու առաջին անգամ:

«Ժասմեն Տեր-Հովհաննիսյանն աշխատում է կավով: Նրա պատրաստած կավե արձանիկները կրում են պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների ավանդական տարազները: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի 15 երկրներում։ Ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Լոնդոնում, ԱՄՆ-ի Հյուսթն քաղաքում և նախկին ԽՍՀՄ-ի քաղաքներում»,- ասել է Մ. Անդրեասյանը։