Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ցուկերբերգը բարեգործական նպատակով 500 միլիոն դոլարով վաճառել է Facebook-ի բաժնեմասերը

2295
Ուրբաթ, 02 մարտի, 2018 թ., 16:15
Ցուկերբերգը բարեգործական նպատակով 500 միլիոն դոլարով վաճառել է Facebook-ի բաժնեմասերը

Facebook սոցցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը 2018թ. փետրվարին վաճառել է ընկերության 2,7 միլիոն բաժնեմասերը 500 միլիոն դոլարով: Գումարը կփոխանցվի Ցուկերբերգին պատկանող Chan Zuckerberg Initiative բարեգործական հիմնադրամին, փոխանցում է Reuters-ը:

Զեկույցում, որը Ցուկերբերգը հղել էր ԱՄՆ բորսաներին և արժեթղթերի հարցով հանձաժողովին, ասվում է, որ գումարը նախատեսված է իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ ստեղծած Chan Zuckerberg Initiative բարեգործական հիմնադրամի ծրագերի ֆինանսավորման համար:

Այլ մանրամասներ Ցուկերբերգը չի ներկայացրել:

Գործակալությունը նշում է, որ 2015թ. սոցցանցի ղեկավարը հայտարարել էր, որ մոտակա տարիներին իր բարեգործական հիմնադրամին կնվիրաբերի իր ընկերության բաժնեմասերի մինչև 99%-ը: