Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ընդդեմ գազավիկների. Բենզինով մեքենա վարելը կառավարության մենաշնո՞րհն է. «Ժամանակ»

328
Շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ., 10:25
Ընդդեմ գազավիկների. Բենզինով մեքենա վարելը կառավարության մենաշնո՞րհն է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հաջորդ շաբաթ կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները, հնարավոր է, վարչապետ Կարեն Կարապետյանին և ամբողջ կառավարությանը առաջարկեն, որ իրենց ծառայողական մեքենաները ևս անցնեն սեղմված գազի՝ դրանով խնայելով հսկայական ֆինանսական միջոցներ:

Ի վերջո, Կարեն Կարապետյանն ինքն էր ասում, որ եթե բենզինը թանկ է, կա էժան այլընտրանք գազը: Բենզինը իսկապես թանկ է, իսկ Հայաստանի բյուջեն՝ ծակ, այնպես որ՝ կառավարությունը լավ կանի, որ իր վրա խնայողության օրինակ ցույց տա:

Թե՞ բենզինով մեքենա վարելը, այն էլ՝ հարկատուների հաշվին, իրենց մենաշնորհն է, իսկ երկրի մնացած բնակչությունը պետք է երջանիկ զգա այլընտրանքի գոյությամբ»:

Մանրամասները՝ թերթի համարում: