Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Հարցման մասնակիցների 85%-ը դեմ է որոշ դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու մասին որոշմանը

592
Շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ., 20:05
Հարցման մասնակիցների 85%-ը դեմ է որոշ դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու մասին որոշմանը

Ինչպես հայտնի է, մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով, հուլիսից՝ ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: Ըստ ԱՆ-ի՝ նոր կարգը միտված է բացառելու ինքնաբուժումը, իսկ ըստ քաղաքացիների՝ ներկրող-պոլիկլինիկա-դեղատան աշխատակից փոխհարաբերություններում ստվերային դրամաշրջանառության կտրուկ ավելացմանը:

MAMUL.am-ը հարցում էր անցկացրել, պարզելու՝ կո՞ղմ են արդյոք քաղաքացիները որոշ դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու մասին որոշմանը:

Հարցման մասնակիցների 85%-ը դեմ է քվեարկել որոշմանը, 15%-ը՝ կողմ: