Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ռուբեն Վարդանյանի ընկերությունը դուրս է մնացել «Պետպատվերի թագավորներ» վարկանիշային աղյուսակից. Forbes

1126
Հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ., 13:45
Ռուբեն Վարդանյանի ընկերությունը դուրս է մնացել «Պետպատվերի թագավորներ» վարկանիշային աղյուսակից. Forbes

2018թ. Forbes հեղինակավոր բիզնես ամսագրի կազմած «Պետպատվերի թագավորներ» վարկանիշային աղյուսակից դուրս է մնացել անցած տարի ցուցակը գլխավորած միանգամից 10 մասնակից, հայտնում է rusarminfo-ն:

Վարկանիշային աղյուսակից դուրս է մնացել ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Բալթտրանսսերվիս» ընկերությունը: Ռուբեն Վարդանյանն զբաղեցնում է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» ցուցակի 99-րդ տեղը:

Ցուցակից դուրս է մնացել են Վլադիմիր Լիսինի «Առաջին բեռնափոխադրող ընկերությունը», Վադիմ Յակունինի «Պրոթեք»-ն ու ռուսաստանցի այլ հայտնի գործարարների ընկերություններ: